Հոդված 20
Հոդված 20
ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
1. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումներից, այն պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Ինչ վերաբերում է 1-ին կետում չընդգրկված գործունեությունից ստացված դրամաշնորհներին, կրթաթոշակներին և վճարումներին, 1-ին կետում նշված ուսանողը կամ ստաժյորը, այսպիսի ուսման կամ մասնագիտացման ընթացքում, իրավունք ունեն օգտվելու այն նույն արտոնություններից, ազատումներից կամ նվազեցումներից այն հարկերի առնչությամբ, որոնցից օգտվում են տվյալ ժամանման Պայմանավորվող պետության ռեզիդենտները: