Հոդված 21
Հոդված 21
ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
1. Ֆիզիկական անձը, որը Պայմանավորվող պետություն է ժամանում համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այդ Պետությունում արտոնագրված որևէ այլ ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտման նպատակով, և որը մինչև անմիջապես այդ ժամանումը հանդիսացել կամ հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում ազատվում է հարկումից այդպիսի դասավանդման կամ հետազոտման համար ստացված վարձատրությունների գծով` իր առաջին այցելությունից հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածի համար, պայմանով, որ այդ վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Սույն Հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվի հետազոտությունների կատարումից ստացված եկամտի նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունը չի անցկացվում հասարակության շահերի համար, այլ գլխավորապես առանձին անձի կամ անձանց մասնավոր շահի համար: