Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք: Անկախ 1-ին Հոդվածի դրույթներից, սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում պակաս բարենպաստ չի, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չի մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին` քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրելու, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ Հոդվածի 1-ին կետի, 11-րդ Հոդվածի 6-րդ կետի կամ 12-րդ Հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պետությունում չի ենթարկվում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորությունը, որը կիրառվում կամ կարող է կիրառվել առաջինը հիշատակված Պետության այլ նման ձեռնարկությունների նկատմամբ:

5. Սույն Հոդվածի դրույթները տարածվում են միայն այն հարկերի նկատմամբ, որոնք կիրառվում են սույն Կոնվենցիայով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։