Հոդված 27
Հոդված 27
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ ներքին օրենքների կիրարկման համար տեղեկություններ են փոխանակում Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ այն չափով, որչափով հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը 1-ին և 2-րդ Հոդվածներով չի սահմանափակվում:
2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի դրույթի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ պետության ներքին օրենսդրության միջոցով ստացված տեղեկությունը, և հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատման կամ գանձման, հարկադիր բռնագանձման կամ դատական հետապնդման, բողոքարկումների քննման հետ: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունը օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկատվությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
(1) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.
(2) ներկայացնելու տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
(3) ներկայացնելու տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Սույն Հոդվածի դրույթների համաձայն եթե մի Պայմանավորվող պետություն տեղեկություններ է պահանջում, մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է իր տեղեկությունները` ստանալու պահանջված տեղեկությունները, նույնիսկ եթե այդ մյուս Պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասությունում պարունակվող պարտավորությունը 3-րդ կետով ենթարկվում է սահմանափակման, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել, որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը խուսափելու տեղեկությունների տրամադրումից բացառապես այն նպատակով, որ այն չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ ներքին հետաքրքրություն:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլատրող Պայմանավորվող պետությանը` խուսափելու տեղեկությունների տրամադրումից բացառապես այն պատճառով, որ տեղեկությունները տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող անձը կամ թեկնածուն կամ վստահված անձը կամ այն պատճառով, որ այն վերաբերում է անձի սեփական շահերին: