Հոդված 29
Հոդված 29
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իրենց ներքին օրենքով պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այս ծանուցումներից վերջինի օրվանից և նրա դրույթները գործում են.
(ա) Հայաստանում.
- աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացույցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,
- եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
(բ) Սերբիայում.
- յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում, որը սկսվում է Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտից հարկի և տնօրինված գույքից հարկի առնչությամբ: