Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքների համաձայն ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի, փաստացի կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և նարառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը կամ իշխանության տեղական մարմինը: Սակայն, այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

1) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,

2) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում չունի իր տրամադրության տակ մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

3) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է,

4) եթե նա երկու Պետությունների ազգային անձ է կամ դրանցից և ոչ մեկում այդպիսինը չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։