Հոդված 8
Հոդված 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից ստացած եկամտի նկատմամբ: