Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 27. Միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը ստանալը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 27. Միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը ստանալը

1. Սույն օրենքով Ազգային ժողովի վավերացմանը ենթակա ստորագրված միջազգային պայմանագիրը նախապես պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան։

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագիրը օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը` պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։

Սահմանադրական դատարանում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը։

3. Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո, եթե դրանով սահմանվում է, որ տվյալ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմը տվյալ պայմանագիրը Սահմանադրական դատարանի որոշման հետ փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ այն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով։

(27-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։