Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 12. Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելը

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 12. Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելը

1. Միջազգային պայմանագրի նախագիծը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչություններն իրենց գրավոր առաջարկությունները և դիտողությունները (այսուհետ` կարծիքները) ներկայացնում են իրավասու գերատեսչություն։

2. Համաձայնեցման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունները կարծիքները կազմում են տվյալ միջազգային պայմանագրի նախագծով իրենց իրավասության ոլորտին առնչվող հարցերի մասով, որը չի բացառում մնացած մասով ևս կարծիք ներկայացնելու նրանց իրավունքը։

3. Արդարադատության նախարարությունը կարծիք կազմելիս ուշադրություն է դարձնում հատկապես պայմանագրի առարկայի և տեքստի ձևակերպումների հստակության, ճշգրտության, կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանման և դրանց առնչվող մյուս հարցերի իրավաբանորեն հիմնավոր լուծումների վրա։

Եթե պայմանագրի նախագծի տեքստում առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթ, ապա արդարադատության նախարարությունն իր կարծիքում հստակ նշում է, թե պայմանագրի նախագծի որ դրույթը Սահմանադրության որ դրույթին է հակասում, և որտեղ է արտահայտվում այդ հակասությունը` իրավասու գերատեսչությանը առաջարկելով նախագծից հանել Սահմանադրությանը հակասող դրույթը։

Եթե նախագծի տեքստում առկա է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող օրենքում փոփոխություններ, լրացումներ նախատեսող դրույթ, ապա արդարադատության նախարարությունն իր կարծիքում նշում է այդ մասին և իրավասու գերատեսչությանը առաջարկում քննարկել տվյալ դրույթը նախագծում պահպանելու նպատակահարմարության հարցը։

Եթե միջազգային պայմանագրի նախագծում առկա է Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող դրույթ կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում ընդունելու կամ գործող հրամանագրում, կարգադրությունում, որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություն, լրացում կատարելու վերաբերյալ դրույթ, ապա արդարադատության նախարարությունը իրավասու գերատեսչության ուշադրությունը հրավիրում է դրանց վրա։

4. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարծիք կազմելիս հատկապես ուշադրություն է դարձնում տվյալ միջազգային պայմանագրի նախագծով Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ (սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերություն) նախատեսող դրույթների առկայության վրա, և եթե կան այդպիսի դրույթներ, հայտնում է տեքստում դրանց պահպանման անհրաժեշտության կամ պայմանագրով նախատեսված հարաբերությունները առանց այդպիսի դրույթների պահպանման կարգավորելու հնարավորության վերաբերյալ իր կարծիքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։