Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 51. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 51. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

1. Միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը և վարչապետը իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկում են անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ։

2. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման ապահովման համար այդ պայմանագրով պահանջվում է ներպետական իրավական ակտի ընդունում, ապա կախված նրանից, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ում իրավասության շրջանակի մեջ է մտնում համապատասխան ակտի ընդունումը, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը կամ վարչապետը ընդունում են համապատասխան իրավական ակտը։

3. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության վրա պարտավորություն է դրված նշանակել կամ ստեղծել իրավասու մարմին կամ մարմիններ, ապա նման մարմնի կամ մարմինների նշանակման կամ ստեղծման վերաբերյալ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ համապատասխան միջազգային պայմանագրով նման իրավասությունն ուղղակիորեն վերապահված չէ Հայաստանի Հանրապետության այլ մարմնի։

Իրավասու մարմնի նշանակման կամ ստեղծման հարցով իրավասու գերատեսչությունը կառավարության գործունեության կարգով սահմանված կարգով մշակում և նրա քննարկմանն է ներկայացնում համապատասխան որոշման կամ այլ իրավական ակտի նախագիծ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։