Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 44. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 44. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի նկատմամբ սույն օրենքով սահմանված նույն ընթացակարգերը` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված բացառություններով։

2. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է այդ պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու այլ կարգ, ապա կիրառվում է այդ կարգը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները։

Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է այդ պայմանագրի միայն որոշակի դրույթներում (հոդվածներում, բաժիններում և այլն) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու այլ կարգ, ապա այդ կարգը կիրառվում է ուժի մեջ մտած պայմանագրի միայն համապատասխան դրույթներում (հոդվածներում, բաժիններում և այլն) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նկատմամբ` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները։

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրով սահմանված են այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի 24-րդ հոդվածով պարտադիր են դարձնում այդ պայմանագիրը վավերացման ներկայացնելը, ապա փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով վավերացման, անկախ նրանից` ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը վավերացված, թե հաստատված է եղել։

Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի 24-րդ հոդվածով պարտադիր դարձնեին դրա վավերացումը, ապա փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով հաստատման։

4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է դրանում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հատուկ կարգ, քան սույն օրենքով սահմանված կարգը, ապա այդ հատուկ կարգը կիրառվում է միայն այն դեպքում, երբ փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը չի փոփոխում ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի առարկան կամ չի սահմանում դրա առարկային վերաբերող էականորեն նոր կարգավորումներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։