Գլուխ 9 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 53. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելը
Հոդված 53. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելը
Եթե սույն օրենքով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կատարման ապահովման համար պետք է կնքվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրեր, ապա դրանց կնքման և կատարման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը։
Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ միջազգային պայմանագրով սահմանված են դրանից բխող քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ապա դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այն մասով, որով համապատասխան միջազգային պայմանագրով կարգավորված չեն։