Հոդված 39.1. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը
Հոդված 39.1. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և իրավասու գերատեսչությունը:
3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը և հիմնավորումը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:
4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
5. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցման դեպքում այդ պայմանագրի կնքման ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող են վերսկսվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու անձանց և մարմինների նախաձեռնությամբ և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով:
(39.1-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-24-Ն)