Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու` այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու և տեքստը փոխհամաձայնեցնելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, գրանցելու և հաշվառելու, կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև դրանց հետ կապված մյուս հարաբերությունները։
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության և միջազգային հանրային իրավունքի այլ սուբյեկտների, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումների միջև կնքված պայմանագրերի վրա։
(1-ին հոդվածը փոփ. 17.12.10 ՀՕ-4-Ն)