Գլուխ 9 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 50. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման անվերապահ լինելը
Հոդված 50. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման անվերապահ լինելը
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային։