Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 61. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու իրավաբանական հետևանքները

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 61. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու իրավաբանական հետևանքները

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագել են այդ պայմանագրի գործողության ընթացքում, ապա այդ իրավունքներն ու պարտականությունները գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը։

2. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել և գործում է այլ միջազգային պայմանագիր, ապա վերջինս շարունակում է գործել և կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե գործողությունը դադարեցրած պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

3. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել են քաղաքացիաիրավական պայմանագրեր, ապա դրանք շարունակում են գործել մինչև դրանցով սահմանված ժամկետի լրանալը, եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։