Հոդված 10
Հոդված 10
Հատուկ սուբսիդիայի անթույլատրելիության չափանիշները
1. Հատուկ սուբսիդիայի անթույլատրելիության չափանիշ է հատուկ սուբսիդիայի տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտում (նորմատիվ իրավական ակտի նախագծում) Արձանագրության 9-րդ, 11-րդ և 14-րդ կետերով սահմանված արգելված սուբսիդիաների առկայության մասին վկայող դրույթների պարունակությունը:
2. Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից կարող են սահմանվել հատուկ սուբսիդիաների անթույլատրելիության այլ չափանիշներ: