Հոդված 1
Հոդված 1
Կարգավորման առարկան
Սույն համաձայնագրով կարգավորվում են անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաներ տրամադրելու հետ կապված փոխգործակցության հարցերը, սահմանվում է անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրումը Հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու (այսուհետ՝ հատուկ սուբսիդիաների համաձայնեցում), ինչպես նաև անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաներ տրամադրելու հետ կապված՝ Հանձնաժողովի կողմից քննություններ (այսուհետ՝ քննություններ) անցկացնելու կարգը։