Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Քննության անցկացումը

1. Քննություն սկսելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը, այդպիսի որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված ծանուցումն ուղարկում է լիազորված մարմինների հասցեով։

2. Պատասխանատու դեպարտամենտը, քննություն սկսելու մասին որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմին է ուղարկում քննություն սկսելու վերաբերյալ դիմումի պատճենը կամ դրա ոչ գաղտնի տարբերակը (այն դեպքում, երբ դիմումը պարունակում է գաղտնի տեղեկատվություն)։

Շահագրգիռ անդամ պետության հարցմամբ պատասխանատու դեպարտամենտը նրան տրամադրում է քննություն սկսելու վերաբերյալ դիմումի պատճենը կամ դրա ոչ գաղտնի տարբերակը (այն դեպքում, երբ դիմումը պարունակում է գաղտնի տեղեկատվություն)։

3. Քննություն սկսելու վերաբերյալ դիմումը կարող է հետ կանչվել դիմումատու պետության կողմից` նախքան քննությունն սկսելը կամ դրա անցկացման ընթացքում։

Քննություն սկսելու վերաբերյալ դիմումը համարվում է չներկայացված, եթե այն հետ է կանչվում նախքան քննությունն սկսելը։

Այն դեպքում, երբ քննություն սկսելու վերաբերյալ դիմումը հետ է կանչվում քննության անցկացման ընթացքում, քննությունը դադարեցվում է այդ մասին Հանձնաժողովի կողմից ծանուցելով լիազորված մարմիններին դիմումատու պետության՝ քննություն սկսելու վերաբերյալ դիմումը հետ կանչելու մասին դիմումը Հանձնաժողովում գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Քննության անցկացման ժամկետը քննություն սկսելու մասին որոշում ընդունելու օրվանից չպետք է գերազանցի 9 ամիսը։

5. Քննությունն ավարտելու արդյունքներով Հանձնաժողովը լիազորված մարմինների հասցեով ուղարկում է քննությունն ավարտելու մասին ծանուցում՝ կից ներկայացնելով սույն համաձայնագրի 21-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը։

Ծանուցման օրը համարվում է քննությունն ավարտելու օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։