Հոդված 7
Հոդված 7
Վերլուծության անցկացումը
1. Հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգն սկսելու մասին որոշում ընդունելուց հետո պատասխանատու դեպարտամենտը վերլուծություն է անցկացնում:
Վերլուծության անցկացման ընթացքում պատասխանատու դեպարտամենտն ապահովում է խորհրդակցությունների անցկացումը՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան:
2. Լիազորված մարմինները կարող են Հանձնաժողով ներկայացնել՝ Հանձնաժողովի կողմից վերլուծություն անցկացնելու և հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշում ընդունելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն՝ համաձայնեցման ընթացակարգի անցկացման ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում՝ պատասխանատու դեպարտամենտի հարցմամբ։
3. Պատասխանատու դեպարտամենտի կողմից վերլուծություն անցկացնելու և հատուկ սուբսիդիայի համաձայնեցման արդյունքներով եզրակացություն նախապատրաստելու ժամկետը կազմում է 30 աշխատանքային օր՝ հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգ սկսելու մասին ծանուցումը պատասխանատու դեպարտամենտի կողմից լիազորված մարմինների հասցեով ուղարկելու օրվանից սկսած:
4. Վերլուծության անցկացման արդյունքներով պատասխանատու դեպարտամենտը հատուկ սուբսիդիայի համաձայնեցման արդյունքներով եզրակացություն է նախապատրաստում (հատուկ սուբսիդիայի տրամադրումը նախատեսող նորմատիվ իրավական ակտի (նորմատիվ իրավական ակտի նախագծի) առնչությամբ համապատասխան ապացույցների և առաջարկությունների (անհրաժեշտության դեպքում) շարադրմամբ):