Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Տեղեկատվություն ստանալու կարգը

1. Հանձնաժողովը, Պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, իրականացնում է անդամ պետությունների օրենսդրության դիտանցումն ու համեմատական-իրավական վերլուծության անցկացումը՝ սուբսիդիաների տրամադրման առնչությամբ Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասով։

2. Սուբսիդիաների տրամադրման առնչությամբ Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասով անդամ պետությունների օրենսդրության դիտանցումն ու համեմատական-իրավական վերլուծության անցկացումն իրականացնելու նպատակով լիազորված մարմինները՝

ամեն տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ, Հանձնաժողով են ներկայացնում Հանձնաժողովի հետ համաձայնեցված, տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցում.

եռամսյա պարբերականությամբ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 30-ից ոչ ուշ, Հանձնաժողով և մեկը մյուսին են ուղարկում հաշվետու եռամսյակում ընդունված այն նորմատիվ իրավական ակտերը, որոնցով նախատեսվում է հատուկ սուբսիդիաների տրամադրումը.

միջգերատեսչական համաձայնեցում իրականացնելուց հետո պարտադիր տեղեկացման կարգով Հանձնաժողով և մեկը մյուսին են ուղարկում այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնցով նախատեսվում է հատուկ սուբսիդիաների տրամադրումը Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնական ուղղություններին համապատասխան զգայուն ապրանքների շարքին դասվող ապրանքներ արտադրողներին։

Հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող և բաց աղբյուրներում հրապարակված նորմատիվ իրավական ակտերի առնչությամբ լիազորված մարմինները Հանձնաժողով են ուղարկում այդ ակտերի հրապարակման վավերապայմաններ և աղբյուրներ պարունակող տեղեկատվություն, իսկ չհրապարակված նորմատիվ իրավական ակտերի առնչությամբ՝ այդ ակտերի տեքստերը։

3. Հանձնաժողովը սահմանված կարգով անցկացնում է անդամ պետությունների՝ հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի համեմատական-իրավական վերլուծություն՝ Պայմանագրի 93-րդ հոդվածին և Արձանագրությանը դրանց համապատասխանության մասով։

4. Անդամ պետության կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցված հաշվետու ժամանակաշրջանում հատուկ սուբսիդիա չտրամադրելու փաստը բացահայտելու դեպքում պատասխանատու դեպարտամենտն այդ մասին ծանուցում է անդամ պետություններին։

5. Անդամ պետությունն իրավունք ունի դիմելու Հանձնաժողով՝ դիմող անդամ պետության՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի կամ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Պայմանագրի 93-րդ հոդվածին և Արձանագրությանը դրանց համապատասխանության մասով համեմատական-իրավական վերլուծությունը Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով անցկացնելու առաջարկով:

6. Սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցման մեջ նշվում են՝

1) Հանձնաժողովի կոլեգիայի՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության մասին որոշման վավերապայմանները.

2) այն չափանիշները, որոնց հիման վրա համաձայնեցվել է հատուկ սուբսիդիան.

3) այն նորմատիվ իրավական ակտի անվանումը, որին համապատասխան տրամադրվել է հատուկ սուբսիդիան.

4) այն ժամանակահատվածը, որի ընթացքում տրամադրվում են տեղեկությունները.

5) հատուկ սուբսիդիայի ձևի և դրա տրամադրման նպատակի նկարագրությունը.

6) հատուկ սուբսիդիա ստացողի և դրա տրամադրման եղանակի վերաբերյալ տեղեկություններ.

7) չափը և ժամկետը, որով տրամադրվում է հատուկ սուբսիդիան։

7. Հանձնաժողովի հետ համաձայնեցված հատուկ սուբսիդիաների տրամադրման մասին ծանուցման ձևը, ինչպես նաև դրա լրացման կարգը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

IV. Քննությունների անցկացումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։