Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով անդամ պետության ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ նյութական վնաս հասցնելու վտանգի կամ դրա շահերի կոպիտ ոտնահարման որոշումը

1. Սուբսիդավորվող ապրանքի ներմուծման հետևանքով ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասը որոշվում է` հիմք ընդունելով փաստացի սուբսիդավորվող ապրանքի ծավալի և դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գնի ու ազգային տնտեսության ճյուղի վրա այդ ներմուծման ազդեցության վերլուծության արդյունքները։

2. Ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասը կամ ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու նպատակով տեղեկությունների վերլուծության ժամանակահատվածը սահմանում է Հանձնաժողովը, և այն չի կարող լինել դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարուց պակաս։

3. Փաստացի սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ծավալը վերլուծելիս որոշվում է՝ արդյոք տեղի է ունեցել սուբսիդավորվող ապրանքի ներմուծման զգալի աճ (բացարձակ ցուցանիշներով կամ դիմումատու պետությունում նույնանման ապրանքի արտադրության կամ սպառման ծավալի հետ համեմատած)։

Դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գների վրա սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ազդեցությունը վերլուծելիս որոշվում է՝

արդյոք սուբսիդավորվող ապրանքի գները զգալիորեն ցածր են եղել դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գներից.

արդյոք սուբսիդավորվող ապրանքի ներմուծումը հանգեցրել է դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գների զգալի իջեցման.

արդյոք սուբսիդավորվող ապրանքի ներմուծումը խոչընդոտել է դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գների աճը, որը տեղի կունենար այդ ներմուծման բացակայության դեպքում։

Ազգային տնտեսության ճյուղի վրա սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ազդեցության վերլուծությունը ենթադրում է բոլոր այն տնտեսական գործոնների գնահատումը, որոնք առնչություն ունեն ազգային տնտեսության ճյուղի վիճակի հետ, այդ թվում հետևյալները՝

ապրանքի արտադրության, վաճառքի, ազգային շուկայում ապրանքի մասնաբաժնի, շահույթի, արտադրողականության, ներգրավված ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամտի՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գների վրա ազդող գործոնները.

դրամական հոսքերի շարժի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, արտադրության աճի տեմպերի և ներդրումներ ներգրավելու հնարավորության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

4. Ազգային տնտեսության ճյուղի վրա սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ազդեցությունը գնահատվում է դիմումատու պետությունում նույնանման ապրանքի արտադրության մասով, եթե առկա տվյալները թույլ են տալիս առանձնացնել այդ անդամ պետությունում նույնանման ապրանքի արտադրությունն այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են արտադրական գործընթացը, ապրանքի վաճառքը դրա արտադրողների կողմից և շահույթը։

Այն դեպքում, երբ առկա տվյալներով հնարավոր չէ առանձնացնել նույնանման ապրանքի արտադրությունը, ապա սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ազդեցությունն ազգային տնտեսության ճյուղի վրա գնահատվում է ապրանքների այն ամենանեղ խմբի արտադրության կամ անվանացանկի մասով, որոնք ներառում են նույնանման ապրանքը, և որոնց վերաբերյալ առկա են անհրաժեշտ տվյալներ։

5. Սուբսիդավորվող ապրանքի ներմուծման հետևանքով ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգը որոշելիս Հանձնաժողովը հաշվի է առնում առկա բոլոր գործոնները, այդ թվում՝ հետևյալ գործոնները՝

սուբսիդիայի (սուբսիդիաների) բնույթը, չափը և առևտրի վրա դրա (դրանց) հնարավոր ազդեցությունը.

սուբսիդավորվող ապրանքի ներմուծման աճի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման ծավալի հետագա ավելացման իրական հնարավորության մասին.

սուբսիդավորող անդամ պետությունում սուբսիդավորվող ապրանք արտադրողների համար մյուս անդամ պետությունների տարածքում սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ծավալներն ավելացնելու բավարար հնարավորությունների առկայությունը կամ այդ ներմուծման ծավալներն ավելացնելու վտանգը.

սուբսիդավորվող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել դիմումատու պետության շուկայում նույնանման ապրանքի գնի իջեցմանը կամ զսպմանը և սուբսիդավորվող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

արտադրողի մոտ սուբսիդավորվող ապրանքի պաշարները։

Ընդ որում, նշված գործոնները չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ սուբսիդավորվող ապրանքի ներմուծման հետևանքով ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգը հաստատելու համար։

6. Ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության մասին որոշում ընդունվում է այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործոնների վերլուծության արդյունքների հիման վրա անցկացվող քննության ընթացքում Հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ դիմումատու պետության տարածք սուբսիդավորվող ապրանքի ներմուծումը շարունակելը և այդ ներմուծման հետևանքով ազգային տնտեսության ճյուղին վնաս հասցնելն անխուսափելի են։

7. Սուբսիդավորող անդամ պետության կամ մեկ այլ անդամ պետության շուկայից նույնանման ապրանքը դուրս մղելու, կամ սուբսիդավորող անդամ պետության տարածք նույնանման ապրանքի ներմուծման աճը զսպելու, կամ այլ անդամ պետության տարածք նույնանման ապրանքի արտահանման աճը զսպելու փաստը սահմանվում է այն դեպքում, երբ ապացուցված է, որ սուբսիդավորող անդամ պետության շուկայում կամ մեկ այլ անդամ պետության շուկայում նույնանման ապրանքի մասնաբաժինը սուբսիդավորվող ապրանքի նկատմամբ անբարենպաստ փոփոխության է ենթարկվել։ Նշված փաստը սահմանվում է այնպիսի ժամանակահատվածում, որը բավարար է համապատասխան ապրանքի շուկայի զարգացումների հստակ միտումներն ապացուցելու համար, որը սովորական պայմաններում պետք է լինի առնվազն 1 տարի։

8. Սուբսիդավորող անդամ պետության շուկայում կամ մեկ այլ անդամ պետության շուկայում նույնանման ապրանքի մասնաբաժնի անբարենպաստ փոփոխությունը ներառում է հետևյալ իրավիճակներից մեկը՝

1) սուբսիդավորվող ապրանքի շուկայական մասնաբաժինը մեծանում է.

2) սուբսիդավորվող ապրանքի շուկայական մասնաբաժինը մնում է անփոփոխ այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում հատուկ սուբսիդիայի բացակայության պարագայում այն պետք է նվազեր.

3) սուբսիդավորվող ապրանքի շուկայական մասնաբաժինը փոքրանում է, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան դա տեղի կունենար հատուկ սուբսիդիայի բացակայության պարագայում։

9. Գների նվազեցումը սահմանվում է համապատասխան շուկայում սուբսիդավորվող ապրանքի գներն այն ապրանքի գների հետ համադրելու միջոցով, որի արտադրության, տրանսպորտային փոխադրման կամ ցանկացած անդամ պետության տարածք արտահանման ժամանակ չի կիրառվել հատուկ սուբսիդիա։ Գների համադրումը կատարվում է առևտրի միևնույն մակարդակի վրա և համեմատելի ժամանակահատվածներում։ Գների համադրման ընթացքում հաշվի է առնվում համադրելիության վրա ազդող ցանկացած գործոն։ Այն դեպքում, երբ գների նշված համադրումը հնարավոր չէ կատարել, գների նվազեցման առկայությունը կարող է սահմանվել արտահանման միջին գների հիման վրա:

10. Անդամ պետության շահերի կոպիտ ոտնահարման փաստը չի կարող հաստատվել համապատասխան ժամանակահատվածի ընթացքում հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝

1) շահերի կոպիտ ոտնահարման փաստը պարզող անդամ պետության տարածքից ապրանքն արտահանելու արգելքի կամ սահմանափակումների առկայությունը կամ ապրանքն այդպիսի պետության տարածքից մեկ այլ անդամ պետության շուկա ներմուծելու արգելքի կամ սահմանափակումների առկայությունը.

2) ոչ առևտրային պատճառներով շահերի կոպիտ ոտնահարման փաստը պարզող անդամ պետության տարածքից ապրանքի ներմուծումը մեկ այլ անդամ պետությունից ներմուծմամբ վերաուղղորդելու վերաբերյալ որոշում՝ ընդունված այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որը ներմուծում է նույնանման ապրանք և ունի այդ ապրանքի գծով առևտրի մենաշնորհ կամ իրականացնում է այդ ապրանքի պետական առևտուր.

3) տարերային աղետները, գործադուլները, տրանսպորտի խափանումները կամ այլ ֆորս մաժորային իրավիճակներ, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում շահերի կոպիտ ոտնահարման փաստի առկայությունը պարզող անդամ պետության տարածքից արտահանելու համար նախատեսված ապրանքի արտադրության, որակի, քանակի կամ գնի վրա.

4) շահերի կոպիտ ոտնահարման փաստի առկայությունը պարզող անդամ պետության տարածքից արտահանումը սահմանափակող պայմանավորվածությունների առկայությունը.

5) շահերի կոպիտ ոտնահարման փաստի առկայությունը պարզող անդամ պետության տարածքից արդյունաբերական ապրանքն արտահանելու հնարավորությունը կամավոր նվազեցնելը (ներառյալ այն իրավիճակը, երբ այդ անդամ պետության տնտեսավարող սուբյեկտները նույնանման ապրանքի արտահանումը միակողմանիորեն ուղղել են դեպի նոր շուկաներ).

6) այն անդամ պետությունում ընդունված չափանիշներին և (կամ) վարչական մյուս պահանջներին անհամապատասխանությունը, որի տարածք ներմուծվում է ապրանքը։

11. Սուբսիդավորվող ապրանքի ներմուծման և ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին եզրահանգումը պետք է հիմնված լինի քննության հետ կապված և Հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող բոլոր ապացույցների ու տեղեկությունների վերլուծության վրա։

12. Պատասխանատու դեպարտամենտը քննություն իրականացնելու ընթացքում, սուբսիդավորվող ապրանքի ներմուծումից բացի, վերլուծում է նաև այլ հայտնի գործոններ, որոնց հետևանքով միևնույն ժամանակահատվածում ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս է հասցվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։