Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշում ընդունելը

1. Հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ հատուկ սուբսիդիայի համաձայնեցման արդյունքներով եզրակացության հիման վրա:

2. Այն դեպքում, երբ հատուկ սուբսիդիան համապատասխանում է սույն համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին, Հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունում հատուկ սուբսիդիայի անթույլատրելիության մասին:

3. Այն դեպքում, երբ հատուկ սուբսիդիան չի համապատասխանում սույն համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին և համապատասխանում է սույն համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված չափանիշներից մեկին կամ մի քանիսին, Հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունում հատուկ սուբսիդիայի թույլատրելիության մասին:

4. Այն դեպքում, երբ հատուկ սուբսիդիան չի համապատասխանում սույն համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին և չի համապատասխանում սույն համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված չափանիշներից ոչ մեկին, Հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության հարցերով համակարգող անդամն այդ մասին զեկուցում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ, և այդպիսի սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշում չի ընդունվում։

Տվյալ դեպքում դիմումն ուղարկած լիազորված մարմնի գրավոր դիմումի առկայության դեպքում պատասխանատու դեպարտամենտն իրականացնում է վերլուծություն՝ այդպիսի հատուկ սուբսիդիայի տրամադրման հետևանքով ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության մասով։

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված վերլուծության անցկացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության այլ չափանիշների սահմանման հարցը, որոնց համապատասխան Հանձնաժողովի կոլեգիան ընդունում է սույն հոդվածի 4-րդ կետում նշված հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշումը, սահմանված կարգով ներկայացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկման:

III. Հատուկ սուբսիդիայի թույլատրելիությունը կամ անթույլատրելիությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։