Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանումները

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«սակավանշանակ սուբսիդիա»՝ սուբսիդիա, որն իր փոքր չափերով չի կարող էական ազդեցություն ունենալ Միության շուկայի վրա.

«համատեղ նախագիծ»՝ անդամ պետությունների մասնակցությամբ նախագիծ, որն ուղղված է արդյունաբերական համագործակցության և կոոպերացիայի խորացմանն ու նախատեսում է հետևյալ պայմաններից մեկի կատարումը՝

համատեղ փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացում,

ձեռնարկությունների (արտադրական հոսքագծերի) ստեղծում,

տեխնոլոգիաների նոր տեսակների զարգացում և տեխնոլոգիաների այդ տեսակներին վերաբերող տեղեկատվության տրամադրում,

նորարարական համատեղ ենթակառուցվածքի ձևավորում.

«լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին (մարմիններ), որի (որոնց) լիազորությունների մեջ են մտնում սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

II. Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացակարգը և Հանձնաժողովի կողմից հատուկ սուբսիդիաների թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշում ընդունելը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։