Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացակարգը

1. Անդամ պետությունն իրավունք ունի դիմելու Հանձնաժողովին հատուկ սուբսիդիան համաձայնեցնելու նպատակներով՝ համապատասխան դիմումը սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով ուղարկելու միջոցով:

2. Հատուկ սուբսիդիաների համաձայնեցումն իրականացվում է կամավոր հիմունքով:

3. Արձանագրության 6-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունները չեն կիրառում փոխհատուցման միջոցներ այն սուբսիդիաների նկատմամբ, որոնց տրամադրման ժամկետները, ծավալներն ու պայմանները համաձայնեցված են Հանձնաժողովի հետ:

4. Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացակարգը ներառում է՝

1) սույն համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ պատասխանատու դեպարտամենտի կողմից հատուկ սուբսիդիայի վերլուծության անցկացում՝ սույն համաձայնագրի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին հատուկ սուբսիդիայի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը սահմանելու նպատակով (այսուհետ՝ վերլուծություն).

2) խորհրդակցությունների անցկացում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան.

3) սույն համաձայնագրի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին հատուկ սուբսիդիայի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության նախապատրաստում՝ հատուկ սուբսիդիաների համաձայնեցման արդյունքներով (այսուհետ՝ համաձայնեցման արդյունքներով եզրակացություն):

5. Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացակարգի շրջանակներում պատասխանատու դեպարտամենտի կողմից չի անցկացվում վերլուծություն՝ անդամ պետություններից որևէ մեկի կողմից հատուկ սուբսիդիայի տրամադրման հետևանքով անդամ պետությունների ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի կամ շահերի կոպիտ ոտնահարման առկայության մասով:

6. Հատուկ սուբսիդիայի համաձայնեցման արդյունքներով Հանձնաժողովի կողմից ընդունվում է հատուկ սուբսիդիայի թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին որոշում՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։