Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Քննություն սկսելու մասին որոշում ընդունելը

1. Քննության անցկացումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետության լիազորված մարմնի՝ գաղտնի կամ ոչ գաղտնի տարբերակներով (եթե դիմումը պարունակում է գաղտնի տեղեկատվություն) Հանձնաժողով ներկայացրած՝ քննություն սկսելու մասին դիմումի հիման վրա (այսուհետ՝ քննություն սկսելու մասին դիմում):

2. Քննություն սկսելու մասին դիմումի մեջ նշվում են՝

1) դիմումատու պետության լիազորված մարմնի անվանումը.

2) սուբսիդավորվող ապրանքի անվանումը և նկարագրությունը.

3) այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա տրամադրվում է հատուկ սուբսիդիան.

4) հատուկ սուբսիդիայի բնույթի և չափի վերաբերյալ տեղեկություններ.

5) սուբսիդավորվող ապրանք արտադրողների վերաբերյալ տեղեկություններ.

6) նույնանման ապրանքի ազգային արտադրողների վերաբերյալ տեղեկություններ.

7) տեղեկություններ դիմումատու պետության տարածք սուբսիդավորվող ապրանքի ներմուծման ծավալի փոփոխության վերաբերյալ՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

8) տեղեկություններ դիմումատու պետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ նույնանման ապրանքի արտահանման ծավալի փոփոխության վերաբերյալ՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

9) տեղեկություններ դիմումատու պետության տարածքում նույնանման ապրանքի արտադրության առկայության և ծավալի վերաբերյալ (քանակական և արժեքային արտահայտությամբ)` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

10) տեղեկություններ այլ անդամ պետությունների տարածքներում նույնանման ապրանքի արտադրության առկայության վերաբերյալ՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

11) ապացույցներ այլ անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով անդամ պետության ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի կամ անդամ պետության շահերի կոպիտ ոտնահարման առկայության մասին.

12) տեղեկություններ Միության մաքսային տարածք նույնանման ապրանքի ներմուծման ծավալի փոփոխության վերաբերյալ՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

13) տեղեկություններ Միության մաքսային տարածքից նույնանման ապրանքի արտահանման ծավալի փոփոխության վերաբերյալ (քանակական և արժեքային արտահայտությամբ)՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 օրացուցային տարվա ընթացքում.

14) այլ գործոններ, որոնք վերլուծվող ժամանակահատվածում կարող էին ազդեցություն ունենալ ազգային տնտեսության ճյուղի վրա.

15) դիմումատու պետության լիազորված մարմնի՝ քննություն սկսելու համար հիմք հանդիսացող եզրահանգումները։

3. Քննություն սկսելու մասին դիմումի մեջ ներկայացված տեղեկությունները պետք է ուղեկցվեն դրանց ստացման աղբյուրին հղումով։

4. Քննություն սկսելու մասին դիմումի ձևը, ինչպես նաև դրա լրացման կարգը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

5. Քննություն սկսելու մասին դիմումի մեջ պարունակվող արժեքային ցուցանիշները նշելիս համադրելիության նպատակով կիրառվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը վարելու համար սահմանված դրամական միավորը։

6. Քննություն սկսելու մասին դիմումը ներկայացնելու օր է համարվում այն Հանձնաժողովում գրանցելու օրը։

7. Քննություն սկսելու մասին դիմումը Հանձնաժողովում գրանցելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու դեպարտամենտն այդպիսի դիմում ստանալու մասին գրավոր ծանուցում է այն անդամ պետության լիազորված մարմնին, որի տարածքում տրամադրվում է հատուկ սուբսիդիան։

8. Պատասխանատու դեպարտամենտն ուսումնասիրում է քննություն սկսելու մասին դիմումի մեջ պարունակվող ապացույցների ու տեղեկությունների բավարար լինելը։

Դիմումատու պետության լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների ամբողջ ցանկը չներկայացվելու դեպքում պատասխանատու դեպարտամենտն իրավունք ունի պահանջելու բացակայող նյութերն ու տեղեկությունները քննություն սկսելու մասին դիմումը Հանձնաժողովում գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Բացակայող նյութերն ու տեղեկությունները ներկայացնելու վերաբերյալ հարցումը համարվում է ստացված դիմումատու պետության լիազորված մարմնի կողմից՝ փոստային կապով հարցումն ուղարկելու օրվանից 7 օրացուցային օրը լրանալուց հետո։

Դիմումատու պետության լիազորված մարմինը նշված հարցումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ներկայացնում է բացակայող տեղեկությունները։

9. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները չներկայացնելը կամ ոչ ամբողջ ծավալով ներկայացնելը քննություն սկսելու մասին դիմումը մերժելու հիմք է, ինչի մասին դիմումատու պետության լիազորված մարմինը և սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինը ծանուցվում են պատասխանատու դեպարտամենտի կողմից՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Քննություն սկսելու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պատասխանատու դեպարտամենտի կողմից ընդունվում է դիմումի գրանցման օրվանից 45 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

10. Քննության անցկացումը մերժելու մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ քննություն սկսելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել է, որ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն վկայում այլ անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով անդամ պետության ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի կամ անդամ պետության շահերի կոպիտ ոտնահարման առկայության մասին։

Քննության անցկացումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում պատասխանատու դեպարտամենտը ոչ ուշ, քան այդպիսի որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում քննության անցկացումը մերժելու պատճառի մասին գրավոր ծանուցում է դիմումատու պետության լիազորված մարմնին և սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնին։

11. Քննություն սկսելու կամ դրա անցկացումը մերժելու վերաբերյալ որոշումը պատասխանատու դեպարտամենտի կողմից ընդունվում է Հանձնաժողովում քննությունն սկսելու մասին դիմումի գրանցման օրվանից 45 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։