Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Խորհրդակցությունների անցկացումը քննության ընթացակարգի շրջանակներում

1. Նախքան քննություն սկսելու մասին որոշում ընդունելը, ինչպես նաև քննության ամբողջ ընթացքում Հանձնաժողովի կողմից, ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ դիմումատու պետության լիազորված մարմնի կամ սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնի առաջարկով, Հանձնաժողովի հարթակում կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ փաստական հանգամանքները հստակեցնելու կամ փոխադարձ ընդունելի որոշման հասնելու նպատակներով։

2. Պատասխանատու դեպարտամենտը լիազորված մարմիններին տեղեկացնում է խորհրդակցությունների անցկացման մասին և ապահովում դրանց անցկացումը։

3. Խորհրդակցությունների ժամանակ դիմումատու պետության լիազորված մարմնի և (կամ) սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնի ներկայացուցչի բացակայության դեպքում խորհրդակցությունները չեն անցկացվում։

Խորհրդակցությունների ժամանակ մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների՝ խորհրդակցությունների անցկացման օրվա, վայրի և ժամանակի մասին տեղեկացված ներկայացուցիչների բացակայությունը խորհրդակցությունների անցկացման համար խոչընդոտ չէ։

4. Լիազորված մարմինների ներկայացուցիչները խորհրդակցությունների անցկացման ընթացքում կարող են ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ լիազորված մարմնի դիրքորոշումը հաստատող լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ։

Խորհրդակցությունների արդյունքներով՝ լիազորված մարմնի՝ Հանձնաժողով ներկայացված դիրքորոշումը խորհրդակցությունների անցկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կցվում է խորհրդակցությունների արձանագրությանը։

5. Խորհրդակցությունների արձանագրությունը ստորագրվում է պատասխանատու դեպարտամենտի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից և ուղարկվում լիազորված մարմիններ՝ ոչ ուշ, քան խորհրդակցությունների անցկացման օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։