Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Քննության ընթացքում տեղեկատվություն հավաքելը

1. Քննություն սկսելու մասին որոշում ընդունելուց հետո պատասխանատու դեպարտամենտը սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմին և դիմումատու պետության լիազորված մարմին է ուղարկում հարցերի ցանկ (այսուհետ սույն հոդվածում՝ հարցերի ցանկ)։

Հանձնաժողովի հարցման հիման վրա հարցերի ցանկը լիազորված մարմնի կողմից ուղարկվում է սուբսիդավորվող ապրանքը կամ նույնանման ապրանքն արտադրողներին (Հանձնաժողովի կողմից կազմված՝ արտադրողների ցուցակի համաձայն)։

Հարցերի ցանկը համարվում է լիազորված մարմնի կողմից ստացված` հարցերի ցանկը փոստային կապի միջոցով ուղարկելու օրվանից 7 օրացուցային օրը լրանալուց հետո:

2. Դիմումատու պետության և սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինները, որոնց ուղարկվել է հարցերի ցանկը, պատասխանները ներկայացնում են Հանձնաժողով՝ իրենց կողմից հարցերի ցանկն ստանալու օրվանից 45 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

Դիմումատու պետության և սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինները, որոնց ուղարկվել է հարցերի ցանկը, ապահովում են սուբսիդավորվող ապրանքը կամ նույնանման ապրանքն արտադրողների պատասխանները ներկայացնելը Հանձնաժողով՝ իրենց կողմից հարցերի ցանկն ստանալու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

Լիազորված մարմինների կողմից հարցերի ցանկի առանձին կետերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու անհնարինության դեպքում Հանձնաժողով է ուղարկվում համապատասխան հիմնավորում։

3. Հանձնաժողովը, հարցերի ցանկի առանձին կետերի վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո, կարող է հարցում ուղարկել լիազորված մարմիններ՝ քննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նշված տեղեկատվությունը, այդ թվում՝ սուբսիդավորվող ապրանքը կամ նույնանման ապրանքն արտադրողների կողմից ստացված տեղեկատվությունը դիմումատու պետության և սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինների կողմից տրամադրելու ժամկետը չի կարող գերազանցել իրենց կողմից Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրը։

4. Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացվում ռուսերենով։ Անդամ պետության պետական լեզվով կազմված փաստաթղթերն ուղեկցվում են ռուսերեն թարգմանությամբ։

5. Քննություն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովն իրավունք ունի քննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ հարցում ուղարկելու դիմումատու պետության և սուբսիդավորող անդամ պետության պետական իշխանության մարմիններ։

Դիմումատու պետության և սուբսիդավորող անդամ պետության պետական իշխանության մարմինները քննության անցկացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը Հանձնաժողով են ուղարկում իրենց կողմից Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։