Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21.

Քննության արդյունքների հիման վրա որոշում կայացնելը

1. Պատասխանատու դեպարտամենտը քննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է հետևյալ եզրակացություններից մեկը՝

եզրակացություն՝ այլ անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով դիմումատու պետության ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի կամ դրա շահերի կոպիտ ոտնահարման առկայության մասին.

եզրակացություն՝ այլ անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով դիմումատու պետության ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի կամ դրա շահերի կոպիտ ոտնահարման բացակայության մասին։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված եզրակացությունը ստորագրվում է պատասխանատու դեպարտամենտի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից, հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության հարցերով իրավասու անդամի կողմից և ներառվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստում ուսումնասիրման համար նախապատրաստված փաստաթղթերի և նյութերի փաթեթում։

3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված եզրակացության հիման վրա անցկացվող քննության արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան կարող է որոշում կայացնել այն հատուկ սուբսիդիայի վերացման կամ սահմանված ժամկետում դրա տրամադրման և (կամ) օգտագործման պայմանների, կարգի փոփոխության մասին, որը հանգեցնում է դիմումատու պետության ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելուն, ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգին կամ դրա շահերի կոպիտ ոտնահարմանը։

Այն դեպքում, երբ անդամ պետությունը նշում է, որ քննության ընթացքում իր կողմից ուղարկվող տեղեկատվությունը սահմանափակ տարածման տեղեկատվություն է, Հանձնաժողովի՝ այդ տեղեկատվության օգտագործմամբ անցկացվող քննության արդյունքներով որոշումները (որոշումների նախագծերը) հրապարակվում են՝ հաշվի առնելով Պայմանագրի 111-րդ հոդվածը։

4. Այն դեպքում, երբ սույն համաձայնագրի 15-րդ հոդվածին համապատասխան անցկացվող քննության արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ազգային տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, ազգային տնտեսությանը նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը կամ այլ անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիայի տրամադրման հետևանքով դիմումատու պետության շահերի կոպիտ ոտնահարումը , այդ անդամ պետության լիազորված մարմինը իրավունք ունի դիմում ուղարկելու սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմին՝ համաձայնեցված հատուկ սուբսիդիաներից բացի այլ փոխհատուցման միջոց կիրառելու մասին:

Համաձայնեցված հատուկ սուբսիդիաների առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված որոշումը կայացնելու դեպքում սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինն այդ որոշումն ընդունելու օրվանից դադարեցնում է նշված սուբսիդիաների տրամադրումը։

Փոխհատուցման միջոցի սահմանումն իրականացվում է Արձանագրությանը համապատասխան։

5. Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված որոշումը չի ընդունվում, եթե քննության ավարտից հետո և որոշումն ընդունելուց առաջ քննությանը մասնակցող անդամ պետությունները ձեռք են բերում պայմանավորվածություն՝ հաշվի առնելով Արձանագրության 6-րդ կետի հինգերորդ պարբերության դրույթները։

6. Եթե անդամ պետությունը, որի առնչությամբ ընդունվել է Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված որոշումը, չի կատարում այն, ապա մյուս անդամ պետություններն իրավունք ունեն դիմելու Միության դատարան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։