Հոդված 6
Հոդված 6
Հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգի անցկացումը մերժելը
1. Պատասխանատու դեպարտամենտը մերժում է հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգի անցկացումը հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում՝
1) անդամ պետության կողմից` համաձայնեցման ընթացակարգի առարկա հանդիսացող հատուկ սուբսիդիայի տրամադրումը հանգեցրել է այլ անդամ պետության ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս պատճառելուն կամ այլ անդամ պետության ազգային տնտեսության ճյուղին նյութական վնաս պատճառելու վտանգին, որն ապացուցվել է Արձանագրության V բաժնին կամ սույն համաձայնագրի IV բաժնին համապատասխան.
2) անդամ պետության կողմից` համաձայնեցման ընթացակարգի առարկա հանդիսացող հատուկ սուբսիդիայի տրամադրումը հանգեցրել է անդամ պետություններից որևէ մեկի շահերի կոպիտ ոտնահարման, որն ապացուցվել է Արձանագրության V բաժնին կամ սույն համաձայնագրի IV բաժնին համապատասխան.
3) հատուկ սուբսիդիան, որի համաձայնեցման համար դիմել է լիազորված մարմինը, Արձանագրության V բաժնով նախատեսված ուսումնասիրության առարկա է կամ սույն համաձայնագրի IV բաժնով նախատեսված քննության առարկա:
2. Պատասխանատու դեպարտամենտը Հանձնաժողովում համաձայնեցման մասին դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնին և մյուս լիազորված մարմիններին տեղեկացնում է հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգի անցկացումը մերժելու մասին (նշելով մերժելու հիմքերը):