Հոդված 8
Հոդված 8
Խորհրդակցությունների անցկացումը
1. Հատուկ սուբսիդիայի համաձայնեցման շրջանակներում լիազորված մարմինն իրավունք ունի նախաձեռնելու խորհրդակցությունների անցկացում Հանձնաժողովի հարթակում ՝ համապատասխան առաջարկը Հանձնաժողով ուղարկելու միջոցով: Պատասխանատու դեպարտամենտն այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և ապահովում է խորհրդակցությունների անցկացումը։
2. Խորհրդակցությունների ժամանակ դիմումատու պետության լիազորված մարմնի ներկայացուցչի բացակայության դեպքում խորհրդակցությունները չեն անցկացվում:
Խորհրդակցությունների ժամանակ այլ անդամ պետությունների լիազորված մարմինների՝ խորհրդակցությունների անցկացման օրվա, վայրի և ժամանակի մասին տեղեկացված ներկայացուցիչների բացակայությունը խորհրդակցությունների անցկացման համար խոչընդոտ չէ։
3. Լիազորված մարմինների ներկայացուցիչները խորհրդակցությունների անցկացման ընթացքում կարող են ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների դիրքորոշումը հաստատող լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ:
Լիազորված մարմնի դիրքորոշումը կցվում է խորհրդակցությունների արձանագրությանը (խորհրդակցությունների անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն Հանձնաժողով ներկայացնելու դեպքում):
4. Խորհրդակցությունների արձանագրությունը ստորագրվում է պատասխանատու դեպարտամենտի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից և խորհրդակցությունների անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում լիազորված մարմիններ։