Հոդված 1. «ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) ծանր (խորը) կամ չափավոր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները` անկախ վարքի և հարմարվողականության խանգարումների առկայությունից: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:
(պարբերությունն ուժը կորցրել է 25.07.19 N 952-Ն)
Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են համաձայն սույն Կարգի համապատասխան հոդվածների:
(1-ին հոդվածը փոփ. 25.07.19 N 952-Ն)