Հոդված 28. Ներառում է սիրտանոթային դրսևորումների գերակշռումով նեյրոցիրկուլյատոր ասթենիան: Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը կարող է պայմանավորված լինել ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:
Հոդված 28. Ներառում է սիրտանոթային դրսևորումների գերակշռումով նեյրոցիրկուլյատոր ասթենիան: Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը կարող է պայմանավորված լինել ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:
Զորակոչիկների, ժամկետային զինծառայողների նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտման ժամանակ՝ նյարդաբանի, ակնաբույժի, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների խորհրդատվությամբ:
Նեյրոցիրկուլյատոր ասթենիայի հիպերտենզիվ ձևի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել վահանաձև գեղձը, երիկամները և այլ օրգանները:
«ա» կետին են վերաբերում`
1) հիպոտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից կայուն ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված,
2) հիպերտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 140-ից 180մմ սս), առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն,
3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն միտված է հաճախսրտության (120 զարկից ավելի՝ ըստ ԷՍԳ-ի և 180-ից ավելի՝ ըստ Հոլտեր-մոնիտորինգի) և առկա է կայուն կարդիալգիա՝ վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա,
4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն միտված է հազվասրտության (50 զարկից պակաս՝ ըստ ԷՍԳ-ի և 36-ից պակաս՝ ըստ Հոլտեր-մոնիտորինգի)։
Ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում I սյունակով փորձաքննվողները, համապատասխանաբար` ըստ 26-րդ և 27-րդ հոդվածների «գ» կետերի, ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»:
«բ» կետին են վերաբերում ուղեղի ժամանակավոր սակավարյունությամբ ուղեկցվող (ֆունկցիոնալ ուշագնացություն) վեգետատիվ-անոթային ճգնաժամերը, ինչպես նաև առանց ԿՆՀ-ի օրգանական ախտահարման նշանների՝ արմատական վիրահատությունից հետո առաջացած վիճակները: Վեգետատիվ-անոթային ասթենիան ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ նպատակաուղղված հետազոտությամբ նյարդային համակարգի վեգետատիվ խանգարումներով զուգորդվող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվում։
1) հիպոտենզիվ տիպի չափավոր նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից ոչ կայուն ցածր է, հազվադեպ ուշագնացություն, սրտի ռիթմը աննշան խանգարված է, վեգետոանոթային խանգարումները արտահայտված են աննշան,
2) հիպերտենզիվ տիպի չափավոր նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 130-ից 160մմ սս), առկա են վեգետոանոթային բնույթի աննշան, ոչ կայուն դրսևորումներ,
3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի չափավոր նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը միտված է անցողիկ հաճախսրտության (մինչև 120 զարկ՝ ըստ ԷՍԳ-ի և մինչև 180՝ ըստ Հոլտեր-մոնիտորինգի),
4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի չափավոր նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը միտված անցողիկ հազվասրտության (60-50 զարկ՝ ըստ ԷՍԳ-ի և 36-ից ավելի՝ ըստ Հոլտեր-մոնիտորինգի)։
«գ» կետին են վերաբերում 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը՝ մինչև 140 և դիաստոլիկը՝ մինչև 90մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:
Զորակոչիկների մոտ սոմատիկ և վարակիչ հիվանդությունների բացակայության դեպքում շարունակվող երկարատև (2 ամիս և ավելի) սուբֆեբրիլիտետի (37,2-37,6.0C) դեպքում նրանց տրվում է տարկետում` 6 ամիս ժամկետով: Զորակոչիկը պարտավոր է զինկոմիսարիատ ներկայացնել ամբուլատոր քարտը՝ դինամիկ ջերմաչափման տվյալներով: Ոչ մշտական սուբֆեբրիլիտետով ուղեկցվող նեյրոցիրկուլյատոր ասթենիայով անձինք փորձաքննվում են ըստ 28-րդ հոդվածի «բ» կետի:
Անհրաժեշտության դեպքում նեյրոցիրկուլյատոր ասթենիայով զինծառայողների լիարժեք բուժման և վերականգնման նպատակով կարող է հատկացվել ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)` կիրառելով 26-րդ հոդվածի «ե» կետը: