Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Ներառում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերով թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները, որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման: Փորձաքննությունն իրականացվում է ստացիոնար բուժումից հետո: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ նկատի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած և աննշան մնացորդային երևույթների առկայության դեպքում III սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «գ» կետը:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ներառում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերով թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները, որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման: Փորձաքննությունն իրականացվում է ստացիոնար բուժումից հետո: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ նկատի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած և աննշան մնացորդային երևույթների առկայության դեպքում III սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «գ» կետը:

Էլեկտրամագնիսական դաշտի II-III աստիճանի քրոնիկական ներգործության համախտանիշի կրկնության դեպքում (նույնիսկ հիվանդության բարենպաստ ելքի պայմաններում) զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի՝ էլեկտրամագնիսական դաշտեր ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

Այս հոդվածով են փորձաքննվում նաև անաֆիլակտիկ շոկի ձևով թունավոր, ալերգիկ բնույթի տարբեր նյութերի, շիճուկային հիվանդության և այլ դեղորայքային, քիմիական ալերգենների ներգործության հետևանքները` ուղեկցվող Կվինկեի այտուցով կամ օրգանիզմի համակարգված ռեակցիաներով՝ բացի ակտերը, հաստատված նաև այլ բժշկական փաստաթղթերով (բժշկական անձնագիր, էպիկրիզներ):

Սուր հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքում, երբ խանգարված օրգանների ֆունկցիաների և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1 ամիս: Հիվանդության պատճառով տրամադրված արձակուրդից հետո զինվորական ծառայության համար պիտանիությունը (այդ թվում՝ ըստ IV սյունակի) որոշվում է «դ» կետի համաձայն՝ պայմանավորված օրգանների ու համակարգերի ֆունկցիաների, մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանով:

Թունավոր և ալերգիկ ներգործություններից հետո անբարենպաստ ելքերի դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է սույն Կարգի համաձայն՝ պայմանավորված ախտահարված օրգանի կամ համակարգի ֆունկցիաներով:

Ըստ «դ» կետի` փորձաքննվում են նաև բարեհաջող ելքով ավարտված հիվանդության կապակցությամբ տրամադրված վերականգնողական արձակուրդից վերադարձած զինծառայողները:

Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած ժամկետային պարտադիր ծառայության զինծառայողները բարեհաջող բուժումից հետո փորձաքննվելիս IV սյունակով ճանաչվում են «Ոչ պիտանի է ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար»: III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու հարցը որոշվում է ըստ օրգան համակարգերի ախտահարման աստիճանի:

I և II սյունակներով փորձաքննվողները «դ» կետով ճանաչվում են «Պիտանի է զինվորական ծառայության համար», եթե սուր ալերգիկ վիճակն ի հայտ է եկել առաջին անգամ, բուժումից հետո այն անցել է և չի ուղեկցվել Կվինկեի այտուցով, անաֆիլակտիկ շոկով կամ համակարգային այլ ռեակցիաներով:

«դ» կետով են փորձաքննվում նաև այն անձինք, ում մոտ անհայտ պատճառներից սուր ալերգիկ երևույթները մեկ տարվա ընթացքում ի հայտ են եկել 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ անցել են բուժման կուրսից հետո և չեն ուղեկցվել բարդություններով:

Հաճախակի՝ 1 ամսում 3 և ավելի անգամ կրկնվող կամ 1 անգամ Կվինկեի այտուցով կամ համակարգված ռեակցիայով ուղեկցվող բուժմանը դժվարությամբ ենթարկվող, քրոնիկական վիճակի անցնող դեպքերը փորձաքննվում է «բ» կետով:

Զինծառայության համար պիտանիությունը որոշվում է «բ» կետով նաև այն ժամանակ, երբ հայտնի է ալերգենը, որը կարող է ծառայության ընթացքում հանգեցնել լուրջ բարդությունների՝

1) սննդային, եթե այդ սնունդը մշտապես կիրառվում է ՀՀ ԶՈՒ-ի սննդային ռացիոնում (միս, մսամթերք, ձու, բանջարեղեն, հաց, հացամթերք և այլն),

2) դեղորայքային, եթե այն մշտապես կիրառվում է բանակում կատարվող բուժական միջոցառումների ժամանակ և ՀՀ ԶՈՒ-ում չի կարող փոխարինվել այլ դեղորայքով:

Դեղորայքային ալերգիա ունեցողները, ում մոտ հայտնաբերվել է ընդամենը 1 կամ 2 դեղորայքի նկատմամբ ռեակցիա, որոնք խիստ անհրաժեշտ չեն զինված ուժերում բուժում իրականացնելու համար կամ հնարավոր է փոխարինել համարժեք դեղորայքով, փորձաքննվում են «դ» կետով: Նմանատիպ դեպքերում բժշկական գրքույկում պարտադիր կատարվում է համապատասխան գրառում, այնուհետև զինծառայողը զորամասում վերցվում է դիսպանսեր հսկողության:

Առանց բարդությունների, սակայն համակցված ալերգիա ունեցողները (դեղորայքային, սննդային և ինսեկտային) փորձաքննվում են «գ» կետով:

Անձնական գործում պետք է կցել փորձաքննությանը ներկայացվող ալերգիկ եղնջացան ունեցող կամ Կվինկեի այտուցի արտաքին դրսևորումներով անձանց հիվանդությունը հաստատող լուսանկարները` կատարված հետազոտման ընթացքում:

Եթե նախկինում տարած Կվինկեի այտուցի վերաբերյալ տվյալները հավաստի չեն, բացակայում են հիվանդության վերաբերյալ փաստերը, կամ տարած Կվինկեի այտուցի վաղեմության ժամկետը 3 տարի և ավելի է, բացակայում են տվյալներ ռեցիդիվների և ստացված բուժման վերաբերյալ, փորձաքննությունն իրականացվում է 22-րդ հոդվածի «դ» կետով:

Ցանկացած ալերգենի նկատմամբ թույլ դրական ռեակցիա ունեցողները փորձաքննվում են «դ» կետով: Հետազոտման ժամանակ զինակոչիկի ակտում ալերգոլոգիական կլինիկայի կողմից պետք է նշվի պրոֆպատվաստումների նկատմամբ հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։