Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 47.

Ներառում է մաշկի, ոսկրերի, ներքին օրգանների բարորակ նորագոյացությունները:

Վիրահատական բուժման ենթակա բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատություն:

«բ» կետը կիրառվում է վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով են փորձաքննվում բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ և միջին չափերի հասնող էկզոստոզը, որի բարձրությունը ավելի է ոսկրի տրամագծից, ինչպես նաև ոսկրային կիստաներն ու դրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը, եթե մեծ է ախտաբանական կոտրվածքի վտանգը, եթե առկա է էկզոստոզի աճի հակում կամ մոտակա հոդի ֆունկցիայի չափավոր խանգարում:

«գ» կետը կիրառվում է վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի` ոսկրային ուռուցքները), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների ֆունկցիաներին չխանգարող եզակի, փոքր և միջին չափերի էկզոստոզը, որոնց չափսերը փոքր են ոսկրի տրամագծից, լեղապարկի պոլիպները` 1,5սմ-ից պակաս: Այս կետով են փորձաքննվում նաև մաշկի բարորակ նորագոյացությունների, խալերի վիրահատական հեռացումից հետո վիճակները, եթե բուժումից անցել է 3 տարի և բացակայում է ռեցիդիվը։

Զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չեն զինվորական ծառայության համար: Ոսկրային տեղակայման ուռուցքանման գոյացությունները փորձաքննվում են` ըստ անատոմիական և ֆունկցիոնալ փոփոխությունների: Լեղապարկի պոլիպի 1,5սմ և ավելի չափսերի դեպքում կիրառվում է 47-րդ հոդվածի «բ» կետը, անկախ ֆունկցիայի խանգարումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։