Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ներառում է վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, տոքսիկոինֆեկցիաներից և սննդային թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան և սնուցման խանգարումը:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ներառում է վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, տոքսիկոինֆեկցիաներից և սննդային թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան և սնուցման խանգարումը:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին եզրակացություն կարող է ընդունվել միայն հիվանդության ծանր ու բարդ ընթացքի, ինչպես նաև միջին ծանրությամբ ընթացող առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Վարակիչ հիվանդությաւն (վիրուսային հեպատիտի A, որովայնային տիֆ և այլն) թեթև ձևեր տարած զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, եթե առկա չէ աշխատունակության ակնհայտ անկում:

Հեպատիտ A-ի, հեպատիտ B-ի բուժման ավարտից հետո տրամադրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական): Առանց ֆունկցիոնալ խանգարման HBS-անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար։ Փորձաքննվողները պետք է հետազոտվեն լյարդի գաղտնի ընթացող քրոնիկական հիվանդությունը բացառելու համար: Այդպիսի դեպքերում զինակոչիկներին առաջին անգամ փորձաքննվելիս տրվում է տարկետում` 6 ամիս, այնուհետև որոշվում է պիտանիության աստիճանը։ Զինծառայողների համար սահմանել բ/ծ հսկողություն՝ կատարելով դինամիկ հետազոտություններ 3-6 ամիսը մեկ անգամ: Հեպատիտ B տարած զինծառայողներին անհրաժեշտ է կատարել հսկողական հետազոտություններ` լավացումից 3 ամիս անց: Վերջնական փորձաքննությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ֆունկցիոնալ խանգարման աստիճանները՝ համապատասխան հոդվածներով։

Բուժմանը դժվար ենթարկվող սուր վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում զորակոչիկների փորձաքննությունն իրականացվում է «ա» կետով` տրամադրելով տարկետում մինչև 1 տարի, հետագա բուժման և հետազոտման նպատակով: Խրոնիզացիայի ենթարկված բացիլակրություն ունեցող անձինք փորձաքննվում են 19-րդ հոդվածով:

«բ» կետով են փորձաքննվում մակաբուծական և վարակիչ հիվանդություններ տարած անձինք, եթե չկան ֆունկցիոնալ խանգարում և լաբորատոր շեղումներ:

Սուր վարակիչ հիվանդություններ տարած զինծառայողներին, ինչպես նաև հիվանդության բարդությունների զարգացման դեպքերում (անկախ սուր շրջանի արտահայտվածությունից), ստացիոնար բուժման ավարտից հետո տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)։

Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով և ինֆեկցիոն մոնոնուկլեոզով հիվանդացած զորակոչիկներին տվյալ հոդվածով տրվում է տարկետում (եթե բուժումից հետո 6 ամիս չի անցել), այնուհետև բուժման դրական արդյունքի դեպքում փորձաքննվում են՝ համաձայն 22-րդ հոդվածի «դ» կետի:

(18-րդ հոդվածը փոփ. 10.07.18 N 753-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։