Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Ներառում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը) և դրանց բարդությունները: Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով՝ խոշոր հոդերի ցավերով: I սյունակով փորձաքննվողները կցագրվելիս ուղարկվում են բուժհաստատություններ՝ հետազոտման և դինամիկ հսկողության համար, հաշվի առնելով ստորև թվարկվող կետերը`

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ներառում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը) և դրանց բարդությունները: Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով՝ խոշոր հոդերի ցավերով: I սյունակով փորձաքննվողները կցագրվելիս ուղարկվում են բուժհաստատություններ՝ հետազոտման և դինամիկ հսկողության համար, հաշվի առնելով ստորև թվարկվող կետերը`

1. Գանգատները և անամնեստիկ տվյալները (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող՝ 24-48 ժամ տևողությամբ, դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերը, պարբերաբար կրկնվող հոդաբորբերը), բուժկանխարգելիչ հիմնարկների, ամբուլատոր հիմնարկների փաստաթղթերը (զորակոչվելուց առաջ առնվազն մինչև 2 տարվա վաղեմության),

2. ժառանգական գործոնը (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր),

3. ստացիոնար հետազոտման տվյալներ,

1) ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,

2) առնվազն 3 անգամ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքներ,

3) արյան գենետիկ հետազոտություն MEFV գենի մուտացիաների վերաբերյալ:

Ախտորոշման հաստատման համար առավել կարևոր են բուժհիմնարկների կողմից նոպայի հաստատված արձանագրությունը:

Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի, կպումային հիվանդության և այլ պատճառներով) առկայությունը:

«ա» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հաճախակի նոպաները՝ ներքին օրգանների արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն):

«բ» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները՝ առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման:

Առանց արձանագրված կլինիկական դրսևորումների` ընդամենը մեկ հետեռոզիգոտ վիճակում գտնվող գենետիկ մուտացիաներ ունեցող անձինք, ինչպես նաև վերջին երեք և ավելի տարիների ընթացքում նոպաների բացակայությամբ կամ ներքին օրգանների ախտահարման բացակայությամբ, ընդամենը մեկ հետերոզիգոտ մուտացիայով փորձաքննվողները «գ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Ըստ III սյունակի փորձաքննվողները, ովքեր ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում չունեն, ճանաչվում են «Պիտանի է զինվորական ծառայության համար»: Ներքին օրգանների ախտահարման և ֆունկցիայի զգալի կամ չափավոր խանգարման դեպքում նրանք փորձաքննվում են ըստ «ա» կամ «բ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։