Հոդված 12. Ներառում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, արախնոիդիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև` սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները:

«ա» կետին են վերաբերում նյարդային համակարգի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումները, որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով:
«բ» կետին են վերաբերում հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը` կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների չափավոր խանգարումներով, որն արտահայտվում է մնացորդային երևույթներով` ԿՆՀ-ի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով, ներգանգային ճնշման չափավոր բարձրացումով:
«գ» կետին են վերաբերում նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է կամ ԿՆՀ-ի ֆունկցիաների թեթև խանգարումները:
Մենինգակոկային վարակ տարած զորակոչիկներին տրվում է տարկետում, եթե բուժման ավարտից չի անցել 6 ամիս: Տարկետման ավարտից հետո նրանց պիտանիության հարցը որոշվում է ըստ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման արտահայտվածության:
Մնացորդային երևույթների բացակայությամբ կամ ֆունկցիայի թեթև խանգարումով անձինք փորձաքննվում են «գ» կետով։
Զինծառայողները՝ սուր և ծանր ընթացքով նյարդավարակներից հետո, փորձաքննվում են ըստ «ա» և «բ» կետերի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի փորձաքննվում են «բ» և «գ» կետերով: