Անցնել բովանդակությանը

Հոդված 88. Ներառում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 88. Ներառում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:

Երկարատև ստացիոնար բուժում չպահանջող և աչքի ֆունկցիային չխանգարող հիվանդությունների դեպքում զորակոչիկները պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար:

ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաշկային հիվանդությունների փորձաքննությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով: Մեկ ափի մակերեսը, ներառյալ` մատերը կազմում են մարմնի մակերեսի 1%-ը: Ըստ դրա` մարմնի մակերեսը բաժանվում է մակերեսային դաշտերի` վերին վերջույթ 9%, ստորին վերջույթ` 18% և այլն (ըստ Ադասկևիչի): Ըստ տարածվածության մաշկային հիվանդությունները բաժանվում են`

1) միակի օջախ,

2) սահմանափակ ձև՝ որևէ անատոմիական գոտում մանր օջախների առկայություն,

3) տարածուն ձև՝ երեք և ավելի անատոմիական գոտում երկու կողմից` առջևից և հետևից, տարբեր ձևաբանական տարրերով (թեփ, բշտիկ, թարախաբշտիկ և այլն) օջախների առկայությունը կամ մեկ անատոմիական գոտում 1% գերազանցող օջախի առկայությունը:

Կորյակային հիվանդություն`

1) Թեթև աստիճան կամ կոմեդոնային` դեմքի մաշկին և (կամ) իրանին բազմաթիվ ոչ բորբոքային (բաց և փակ կոմեդոններ) և եզակի բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ, դրենավորող սինուսներ) ձևաբանական տարրերի առկայությամբ:

2) Միջին աստիճան կամ հանգուցիկաթարախաբշտիկային` դեմքի մաշկին և (կամ) իրանին բազմաթիվ բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ, դրենավորող սինուսներ) և եզակի հետբորբոքային չզարգացած հանգույցների, եթե առկա է մեկից ավելի զարգացած, հանգուցակիստային կամ տարր, ինչպես նաև փոքրիկ սպիների և գունակային բծերի առկայությամբ:

3) Ծանր աստիճան` դեմքի մաշկին և (կամ) իրանին բազմաթիվ թարախակալվող ֆլեգմոնային (հանգուցակիստային) և գնդաձև (կոնգլոբատ) հանգույցների, ինչպես նաև հետբորբոքային տարրերի (կիստաներ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ և կելոիդային սպիներ) առկայությամբ:

Վիտիլիգո, մաշկի ոչ բորբոքային (ոչ մնացորդային) պիգմենտացիան տարածուն է համարվում փակ տեղամասերում 7% և ավելի օջախները, իսկ բաց տեղամասերում (դեմք) 1% և ավելի: Մազաթափության խոշոր օջախ է համարվում գլխի մազածածկ մասում 1%-ից ավելի օջախի առկայությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։