Անցնել բովանդակությանը

Հոդված 20. «ա» կետին են վերաբերում կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (սկզբնական քաշի կորուստ մինչև 50%-ը, առկա է ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հանգիստ ժամանակ հևոց, զարկերակի հաճախությունը՝ 120 զարկ և ավելի` 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն բարձրացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարային դիաբեթի (քաղցած ժամանակ գլիկեմիան 13,7մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները՝ օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ, ինչպես նաև նյութափոխանակության գենետիկ խանգարումները (ախտորոշումը հաստատված է գենետիկ քննությամբ, փորձաքննությունն իրականացվում է 20-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով):

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. «ա» կետին են վերաբերում կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (սկզբնական քաշի կորուստ մինչև 50%-ը, առկա է ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հանգիստ ժամանակ հևոց, զարկերակի հաճախությունը՝ 120 զարկ և ավելի` 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն բարձրացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարային դիաբեթի (քաղցած ժամանակ գլիկեմիան 13,7մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները՝ օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ, ինչպես նաև նյութափոխանակության գենետիկ խանգարումները (ախտորոշումը հաստատված է գենետիկ քննությամբ, փորձաքննությունն իրականացվում է 20-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով):

«բ» կետին են վերաբերում կայուն, չափավոր արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդություններով: Միջին ծանրության թիրեոտոքսիկոզին բնորոշ են մարմնի ելակետային քաշի 20%-ով նվազումը, 100-ից 120 զարկ/րոպեում անոթազարկի հաճախությունը, հորմոնների մակարդակի միջին չափի բարձրացումը: Միջին ծանրության շաքարային դիաբեթին բնորոշ են հիպերգլիկեմիան՝ ոչ ավելի, քան 13,7մմոլ/լ (250 միլիգրամ-տոկոս), գլյուկոզուրիան՝ մինչև 30գ (օրական), ածխաջրատային փոխանակության կարգավորումը կատարվում է արյան մեջ գլյուկոզան նվազեցնող պատրաստուկների ընդունման կամ օրական մինչև 60 միավոր ինսուլինի ներարկման միջոցով` մշտական դիետոթերապիայի ֆոնի վրա և ացետոնուրիա, կետոզը բացակայում են:

«բ» կետին են վերաբերում նաև դիֆուզ թունավոր խպիպի ապաքինվող (թույլ նևրոզանման համախտանիշ, թույլ արտահատված ասթենիա, անոթազարկը մինչև 100/1 րոպեում, հորմոնների մակարդակի աննշան ավելացում) ձևերը, շաքարային դիաբեթը, երբ գլիկեմիան օրվա ընթացքում չի անցնում 8,9մմոլ/լից (160 միլիգրամ-տոկոսից) և հեշտությամբ կարգավորվում է դիետայով:

Այս կետով են փորձաքննվում նաև հորմոնալ շեղումներով աուտոիմուն թիրեոիդիտը, հիպոթալամիկ սինդրոմը:

Հիպոթալամիկ ճարպակալումով կամ հիպոթալամիկ երևույթներով (բազոֆիլիզմ և այլն) ալիմենտար ճարպակալումներով զորակոչիկները ուղեգրվում են ստացիոնար հետազոտման:

Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ժամանակ զորակոչիկների փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով, իսկ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներինը` կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Առանց էնդոկրին փոփոխությունների կամ հորմոնալ շեղումների պատանեկան բազոֆիլիզմի մնացորդային երևույթներ ունեցող անձինք I սյունակով փորձաքննվում են` ըստ ճարպակալման կամ հիմնական հիվանդության աստիճանի:

Բազմահանգույց (երեք և ավելի հանգույցով, ինչպես նաև կիստոզ-դեգեներատիվ փոփոխություններով) խպիպ ունեցող անձինք փորձաքննվում են 20-րդ հոդվածի «բ» կամ «դ» կետով՝ կախված վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման աստիճանից: Ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողները նմանատիպ դեպքերում փորձաքննվում են «բ» կետով՝ անկախ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման աստիճանից։

«գ» կետին են վերաբերում III աստիճանի ալիմենտար ճարպակալումներ ունեցող անձինք, ում մոտ առկա են նախկինում տարած էնդոկրին խանգարումների նշաններ, սակայն ներկայումս հորմոնալ շեղումներ չեն հայտնաբերվել:

Իսկական գինեկոմաստիայով I սյունակով փորձաքննվողների համար պետք է հաշվի առնել հիվանդության առաջնայնությունը, ծագումնաբանությունը, դրսևորման աստիճանը:

Զգալի արտահայտված գինեկոմաստիայով անձինք փորձաքննվում են «բ» կետով:

Չափավոր գինեկոմաստիա ունեցող անձինք փորձաքննվում են 20-րդ հոդվածի «գ» կետով, եթե նրանց մոտ բացակայում են էնդոկրին խանգարումները՝ հաստատված լաբորատոր գործիքային տվյալներով։

Աննշան ոչ կանացի տիպի (պուբերտատ) գինեկոմաստիայով փորձաքննվողները, ում մոտ չկա հորմոնալ խանգարում, ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Ակնհայտ արտահայտված կանացի տիպի կեղծ գինեկոմաստիա ունեցողներին անհրաժեշտ է փորձաքննել «դ» կետով` հատկացնելով տարկետում մինչև մեկ տարի, վիրահատական բուժման նպատակով: Ապաքինվելուց հետո նրանք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Վահանագեղձի հիվանդություններ հայտնաբերելիս անհրաժեշտ է ստուգել նաև հորմոնների նկատմամբ հակամարմինները:

Սուր թիրեոիդիտով անձինք փորձաքննվում են «դ» կետով: Տարկետումից հետո (հորմոնների և հակամարմինների մակարդակի կարգավորման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից հետո անցել է առնվազն 3 ամիս) զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար` զորամասում գտնվելով դիսպանսեր հսկողության տակ:

Ենթասուր թիրեոիդիտով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է հորմոնների և հակամարմինների մակարդակի նորմալացման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է առնվազն 6 ամիս: Թիրեոիդիտների ժամանակ անհրաժեշտ է իրականացնել նաև թիրախ օրգանների հետազոտություն:

Ներզատիչ գեղձերի մասնահատումներից, հեռացումից հետո I և II սյունակներով փորձաքննությունն իրականացվում է «ա» կետով: Հիվանդության պատճառով ստացած արձակուրդից հետո III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է ըստ «բ» կետի:

Էնդոկրին հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ հորմոնալ թեսթերը պետք է իրականացվեն դեղադադարից հետո` նկատի ունենալով փոխարինող դեղորայքի օրգանիզմից դուրս գալու ժամկետը:

էնդոկրին գեղձերի ատրոֆիաներով և հիպոտրոֆիաներով անձինք փորձաքննվում են համապատասխանաբար «ա» կամ «բ» կետով՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Հիպոգոնադիզմի հաստատման համար, բացի հորմոնալ թեստերը, կարևոր են նաև ֆիզիկալ տվյալները` արական սեռին բնորոշ հատվածներում թերի կամ կանացի տիպի մազածածկույթը, դրա բացակայությունը, ամորձիների հիպոտրոֆիան, միկրոպենիան, ձայնի մուտացիան և այլն:

Արական տիպի մարմնակազմությամբ, ալիմենտար ճարպակալմամբ և բավարար զարգացած մկանախմբերով անձինք, ում ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ) կազմում է 39.9-ից 42.0-ը ներառյալ, իսկ հասակը չի գերազանցում 200սմ-ը, ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)՝ համաձայն սույն հոդվածի «ե» կետի։

Այլ հիվանդությունների հետևանքով առաջացած ճարպակալման կամ ֆիզիկական թերքաշության դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության աստիճանի և ընթացքի` սույն Կարգի համապատասխան հոդվածներով:

Սնուցման վիճակի գնահատման համար օգտագործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ = m:h.2 բանաձևով, որտեղ` m-ը մարմնի քաշն է (կգ), h-ը՝ մարդու հասակը։

Արտահայտված սնուցման իջեցման դեպքում, երբ առկա է սնուցման իջեցում կախեկտիկ տիպի, ՖԶԻ-ը 15,0 և ցածր, փորձաքննվողների համար կիրառվում է 20-րդ հոդվածի «բ» կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։