Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Ներառում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ներառում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը:

Քրոնիկական աղիքային վարակներով տառապող անձինք ենթակա են ստացիոնար բուժման: Բուժումից հետո, ավելի քան երեք ամսվա ընթացքում կայուն մանրէակրության դեպքում ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»:

Որովայնային տիֆի և պարատիֆերի հարուցիչների կայուն մանրէակրության ժամանակ (ավելի քան 3 ամիս) զորակոչիկներին տրվում է մինչև 6 ամիս տարկետում, ընթացքում ուղեգրելով բուժման՝ երեք ամիսը մեկ լաբորատոր քննությունների կրկնությամբ: Տարկետումից հետո կայուն մանրէակրության պարագայում փորձաքննությունը իրականացվում է ըստ «ա» կետի: Առաջին անգամ հայտնաբերված քրոնիկական բրուցելյոզի դեպքում, եթե տիտրը կազմում է 1:100-ից ավելի, զինակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի` համաձայն «բ» կետի: I և II սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» և «Ոչ պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար»: Տիֆ-պարատիֆային հիվանդությունների հարուցիչների քրոնիկական արտազատում ունեցող սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց, ավարտական կուրսերի կուրսանտների և ունկնդիրների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես:

Մակաբուծական հիվանդությունների (ասկարիդոզ և այլն), բկանցքի վարակային պրոցեսների ժամանակ զինակոչիկները պետք է ուղեգրվեն բուժման` ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 40 օր առաջ, այնուհետև կրկնակի լաբորատոր ցուցանիշներով ներկայացվեն փորձաքննության: Շեղումների պահպանման դեպքում «բ» կետով տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ հետագա բուժման նպատակով: Տարկետումից հետո զորակոչիկները փորձաքննվում են՝ հաշվի առնելով վարակված օրգանների ֆունկցիոնալ վիճակը և վարակվածության աստիճանը: Խանգարումների բացակայության պարագայում փորձաքննվում են 18-րդ հոդվածի «բ» կետով:

Դիսբակտերիոզի I և II աստիճանի առկայության դեպքում, եթե այն չի ուղեկցվում աղիքային այլ վարակներով, փորձաքննությունն իրականացվում է 18-րդ հոդվածի «բ» կետով։

Եթե դիսբակտերիոզն ուղեկցվում է աղիքային այլ վարակներով, ապա զորակոչիկները, մինչ փորձաքննությունը, պետք է ուղեգրվեն բուժման (ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 40 օր առաջ), այնուհետև լաբորատոր նոր տվյալներով ներկայացվեն փորձաքննության: Լաբորատոր շեղումներ ունեցող զինակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով` 19-րդ հոդվածի «բ» կետով (ուղեգրելով հետագա ստացիոնար բուժման և հետազոտության): Տարկետման ավարտից հետո փորձաքննությունն իրականացվում է` նկատի ունենալով լաբորատոր շեղումները և ֆունկցիայի խանգարման աստիճանը:

Հեպատիտ C-ով հիվանդ անձինք փորձաքննվում են «ա» կետով:

Վարակիչ ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ ըստ ախտահարված օրգան-համակարգերի ֆունկցիոնալ վիճակի:

Բրուցելյոզի կլինիկական դրսևորումների բացակայությունը, դրական շճաբանական (տիտրը 1:100՝ ըստ Ռայտ-Հեդելսոնի) ռեակցիայի առկայությամբ՝ խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Այդ դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ 22-րդ հոդվածի «դ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։