Հոդված 56
Հոդված 56.
Սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացում ունեցող անձանց առաջարկվում է վիրահատություն: Բուժման բավարար արդյունքը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:
«ա» կետին է վերաբերում ոչ արդյունավետ բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացումը՝ ուղեկցվող սերմնալարի երակի թրոմբոզով սպիտա- և արյունամիզության առկայությամբ, սերմնարտադրության խանգարումով):
«բ» կետին է վերաբերում բուժման ոչ բավարար արդյունքի կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը (լարն ամորձու վերին բևեռի մակարդակից ցածր է, չկա ամորձու ապաճում)՝ անկախ ֆունկցիայի խանգարումից: Ներզատիչ համակարգի խանգարումների դեպքում կիրառվում է 20-րդ հոդվածը:
Պլանային վիրահատության ցուցումը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: