Հոդված 17. Փորձաքննվողի ֆիզիկական զարգացման մակարդակի մասին եզրակացությունը տրվում է խիստ անհատական՝ ըստ մկանային համակարգի զարգացման աստիճանի, հասակի ու մարմնի քաշի, կրծքավանդակի շրջագծի չափերի: Մկանային համակարգի զարգացվածությունը որոշելիս նկատի են առնվում ենթամաշկային հյուսվածքի զարգացման չափը, ինչպես նաև թույլ արտահայտված մկաններով բարձրահասակ անձանց կմախքային մկանների առանձնահատկությունները: Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես` ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև՝ մկանները լարելիս՝ աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:

Երեք անգամ մեկ տարով տարկետում ստանալուց հետո ֆիզիկական նորմային չհասած զորակոչիկները փորձաքննվում են 20-րդ հոդվածի «բ» կետով, եթե նրանց հասակը 150սմ-ից ցածր է, իսկ քաշը՝ 43կգ-ից պակաս:
Առանց պսիխոսոմատիկ, էնդոկրին, մալաբսորբցիայի և սնուցման իջեցմանը բերող այլ օրգան համակարգերի խանգարումների փորձաքննվողները, ում ոսկրային տարիքը համապատասխանում է կենսաբանական տարիքին, առկա է բավարար զարգացած մկանային համակարգ և քաշը 43-45կգ է, հասակը՝ 150սմ և ավելի է, 17-րդ հոդվածի «բ» կետով ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)։
«գ» կետին են վերաբերում 45կգ-ից ավելի քաշ և 150սմ-ից բարձր հասակ ու բավարար ֆիզիկական զարգացվածություն ունեցող անձինք։