Հոդված 42. «ա» կետին են վերաբերում նաև վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի որևէ հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը: Այս դեպքում, III սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը:

«բ» կետին է վերաբերում մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:
Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:
Ոսկրային սինդակտիլիաների դեպքում կիրառվում է «ա» կետը: Ֆիքսված Hallux-valgus ունեցող զորակոչիկներին անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում և տրվում է տարկետում: Երրորդ աստիճանի hallux-valgus-ի, ինչպես նաև առաջարկված վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 40 աստիճանից ավելի է, կիրառվում է «բ» կետը: «գ» կետով է փորձաքննվում երկրորդ աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 30-39 է: Առաջին աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին գարշապարային ոսկրի նկատմամբ 20-29 է, կիրառվում է 43-րդ «դ» կետը: Ոտքի մատների մաշկային սինդակտիլիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: