Հոդված 44
Հոդված 44.
Վերին կամ ստորին վերջույթի (որևէ մակարդակով) բացակայության դեպքում` ըստ I սյունակի փորձաքննվողները ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»:
Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ նկատի ունենալով առողջ վերջույթի ֆունկցիայի պահպանման պայմանը:
Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ որևէ մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ եզրակացություն է կայացվում` ըստ հիմնական հիվանդությունը նախատեսող հոդվածների: