Հոդված 45
Հոդված 45.
Ոչ թունավոր խպիպով երրորդ և ավելի աստիճանի դեպքում I սյունակով փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատական բուժում: Բուժման անբավարար արդյունքների, վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետի:
Վիրահատությունից հետո ստացված արդյունքներին ու վիրահատության բնույթին համապատասխան, 33-րդ հոդվածի «դ» կետի համաձայն զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում՝ մինչև 6 ամիս:
Առաջին և երկրորդ աստիճանի խպիպի` ներզատիչ համակարգի խանգարումների բացակայության դեպքում, I կամ III սյունակով փորձաքննվողների համար խոչընդոտ չէ զինվորական ծառայության։
Ներզատիչ համակարգի խանգարումների դեպքում կիրառվում է 20-րդ հոդվածը: