Հոդված 49
Հոդված 49.
Ճողվածքներ ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատություն, հրաժարվելու դեպքում նրանք փորձաքննվում են «գ» կետի համաձայն: Հաջող բուժումից հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար: Վիրահատական բուժման հակացուցման դեպքում կիրառվում է սույն Կարգի համապատասխան հոդվածը:
«ա» կետին են վերաբերում կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս կետով են փորձաքննվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքերը:
Վիրահատությունից հետո ճողվածքի երկուսից ավելի անգամ կրկնվելը հիմք է «ա» կետը կիրառելու համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների՝ մեկանգամյա կրկնվելու դեպքում կիրառվում է «գ» կետը:
Պլանային վիրահատության ցուցումը խոչընդոտ չէ պարտադիր զինվորական ծառայության համար: