Հոդված 53
Հոդված 53.
Ներառում է թութքի բոլոր ձևերը:
Ցուցումների առկայության դեպքում առաջարկվում է վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Բուժման ոչ բավարար արդյունքների կամ բուժումից հրաժարվելու դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» կետը՝ կախված սակավարյունության արտահայտվածությունից, սրացումների հաճախականությունից և հեմորոիդալ հանգույցների արտանկման աստիճանից:
«ա» կետին են վերաբերում թութքի հաճախակի սրացումները, երբ փորձաքննվողը տարեկան 3 և ավելի անգամ տևականորեն (1-2 ամիս) բուժվում է ստացիոնար պայմաններում՝ թրոմբոզից, հեմորոիդալ հանգույցների բորբոքումից կամ արտանկումից, ինչպես նաև, երբ հիվանդությունը բարդանում է վիրախծուծում (տամպոնադա) պահանջող, կրկնվող արյունահոսությամբ:
«բ» կետին են վերաբերում այն դեպքերը, երբ ստացիոնար պայմաններում վիրահատությունը կամ կոնսերվատիվ բուժումը լավ արդյունք են տալիս:
«գ» կետին են վերաբերում հազվադեպ սրացումներով թութքը, ինչպես նաև հաջող բուժումից հետո բոլոր դեպքերը:
Հանգույցների արտանկումով ուղեկցվող թութք ունեցող դիմորդները՝ «Ոչ պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար»: