Անցնել բովանդակությանը

Հոդված 68

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 68.

«բ» կետին են վերաբերում կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ և մուտացիոն լարինգիտը, ձայնալարերի պարեզները և պարալիչը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները և բարորակ նորագոյացությունները, խոսքը ոչ լրիվ հասկանալի դարձնող չափավոր կակազությունը կամ թլվատությունը։

Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության` ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև լոգոպեդի) խորհրդատվությունը։ Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով: Փորձաքննական եզրակացության համար նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը, նշելով, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա:

«գ» կետին են վերաբերում ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ) ինչպես նաև ֆունկցիոնալ աֆոնիաները: Թեթև կակազություն և թլվատություն ունեցող I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։