Անցնել բովանդակությանը

Հոդված 70

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 70.

«ա» կետին են վերաբերում դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները («գայլի երախ» և այլն) և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները՝ բուժման (այդ թվում` վիրահատության) դրական արդյունքի բացակայության դեպքում, ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4սմ և ավելի դեֆեկտները: Այս կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 9մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքաստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները, բերանը բացելու` մինչև 2սմ սահմանափակման դեպքում, կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը՝ դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, հաճախակի սրացումներով քրոնիկական սիալոադենիտները, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը:

«բ» կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9մմ կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, կամ կտրիչ ատամների շրջանում 9մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի 50% և ավելի` ծամողական ֆունկցիայի արդյունավետության դեպքում:

«գ» կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50% և ավելի արդյունավետության դեպքում:

Նման հիվանդություն ունեցող զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս առաջարկվում է համապարփակ օրթոդոնտիկ կամ վիրաբուժական բուժում, իսկ զորակոչվելու ժամանակ վիրահատությունից հրաժարվելու դեպքում՝ ճանաչվում է «Պիտանի է զինվորական ծառայության համար»: Բուժումից հետո փորձաքննությունը կատարվում է ըստ բուժման կիրառված մեթոդի և արդյունքների (6-12 ամիս անց), ինչպես նաև` շնչառական, ծամելու և թքարտադրության ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Այս կետով են փորձաքննվում նաև արտաքին քթի դեֆորմացիաներով և միջնապատի ծռվածությամբ զորակոչիկները, ում մոտ դիտվում է քթային շնչառության խանգարում, ինչպես նաև հոտառական բոլոր տիպի խանգարումներ ունեցող անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։